Ժամկետ ( ver detalles ) |
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ |
||||
|
|
ԵՐԿ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
«Նմուշը» իրի արտաքին տեսքն է ամբողջությամբ կամ մասնակիորեն, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես ուրվագծերի, գույների, ձևերի, կազմվածքի, ինչպես նաև նյութերի և (կամ) դրա զարդանախշի արդյունքն է։
«Իրը» արդյունաբերական կամ տնայնագործական ցանկացած արտադրանք է, որը ներառում է նաև համալիր (բարդ) արտադրանքում միավորելու համար նախատեսված փաթեթվածքները, ձևավորումները, գրաֆիկական խորհրդանիշները և տպագրական տառաշարերը, բացառությամբ համակարգչային ծրագրերի։ «համալիր (բարդ) իրը» այն արտադրանքն է, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք կարող են փոխարինվել իրի թույլատրելի ապամոնտաժման և մոնտաժման դեպքում։
Համալիր (բարդ) իրի մասը կարող է լինել պահպանունակ արդյունաբերական նմուշ, եթե այն՝
1) մնում է տեսանելի արտադրանքի բնականոն օգտագործման ընթացքում.
2) համապատասխանում է արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմաններին՝ նորությանը և ինքնատիպությանը։
Արդյունաբերական նմուշը նոր է, եթե չի հայտնաբերվել նույնական արդյունաբերական նմուշ, որը հանրամատչելի է դարձել մինչև պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը։
Արդյունաբերական նմուշը ինքնատիպ է, եթե ընդհանուր տպավորությունը, որը թողնում է տեղեկացված սպառողի վրա, տարբերվում է այդպիսի սպառողի վրա ցանկացած այլ արդյունաբերական նմուշի թողած ընդհանուր տպավորությունից, որը հանրամատչելի է դարձել մինչև հայտի ներկայացման թվականը։
Արդյունաբերական նմուշի ինքնատիպությունը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների ազատության աստիճանը։
Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն: Հայտի մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն, իսկ օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով։ Այս դեպքում նրանք պարտավոր են պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն։
Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի՝
1) դիմում՝ արդյունաբերական նմուշը գրանցելու մասին.
2) իրի կամ մեկ հայտում ներառված մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները)
ԵՐԿ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |