Այս քայլը պարտադիր չէ Ամփոփ տեղեկատվություն print

Նախադիտել և տպել

Propiedades

Քայլեր (3) arrow_drop_up arrow_drop_down
Ստուգել ԱՊՀ անդամ երկրներ արտահանման համար ապրանքնի ծագման երկրի չափանիշները expand_more expand_less
Ստուգել չափանիշները ոչ պարտադիր
Կատարել վճարում  (1) expand_more expand_less
Դիմել «ՍՏ-1» ձևի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար  (2) expand_more expand_less

Ստուգել չափանիշները
(last modified: 25/02/2020)

Կոնտակտային տվյալներ

Պատասխանատու կառույց

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)

Իրավական հիմք

1. Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (ENG)
Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (ENG)
2. Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (RUS)
Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (RUS)
3. Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (ARM)
Համաձայնագիր ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին (ARM)

Լրացուցիչ տեղեկատվություն

Ծագման երկրի ՍՏ-1 ձևի հավաստագիրը տրվում է ԱՊՀ անդամ երկրներ ապրանքներ արտահանման համար՝ ԱՊՀ անդամ պետությունների միջև կնքված ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի շրջանակներում։ Համձայնագրի կողմեր են հանդիսանում հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան (որոշ վերապահումներով), Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա և Տաջիկստան։

Ապրանքի ծագման երկիր է համարվում Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար մշակման/վերամշակման :

Տվյալ երկրում ամբողջությամբ արտադրված են համարվում հետևյալ ապրանքները. ա) երկրի ընդերքից, նրա տարածքային ծովից կամ այդ ծովի հատակից հանվող օգտակար հանածոները, բ) տվյալ երկրում աճեցված կամ հավաքված բուսական ծագում ունեցող արտադրանքը, գ) տվյալ երկրում ծնված և աճեցված կենդանի կենդանիները, դ) տվյալ երկրում աճեցված կենդանիներից ստացված արտադրանքը, ե) տվյալ երկրում որսորդության և ձկնորսության արդյունքում ստացված արտադրանքը, զ) տվյալ երկրի կամ նրա կողմից վարձակալված (ֆրակտացված) նավով ստացված ծովային ձկնորսագործության և ծովային արդյունագործության այլ արտադրանքը, է) տվյալ երկրի վերամշակող նավի նավեզրում բացառապես «զ» ենթակետում նշված արտադրանքից ստացված արտադրանքը, ը) տվյալ երկրի տարածքային ծովի սահմաններից դուրս գտնվող ծովային հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը` այն պայմանով, որ տվյալ պետությունը բացառիկ իրավունք ունի այդ ծովային հատակը կամ այդ ծովային ընդերքը մշակելու համար,թ) արտադրական կամ այլ վերամշակման գործողությունների արդյունքում ստացված թափոնները և ջարդոնը (երկրորդական հումք), ինչպես նաև տվյալ պետությունում հավաքված, նախկինում օգտագործված և միայն որպես հումք վերամշակման ենթակա իրերը, ժ) տվյալ երկրին պատկանող կամ նրա կողմից վարձակալված (ֆրակտացված) տիեզերանավերի վրա բաց տիեզերքում ստացված բարձր տեխնոլոգիաների արտադրանքը, ժա) բացառապես սույն կետի «ա»-»ժ» ենթակետերում նշված արտադրանքից տվյալ երկրում պատրաստված ապրանքները:

Բավարար մշակման/վերամշակման, չափանիշը կարող է արտահայտվել. ա) մշակման/վերամշակման արդյունքում տեղի ունեցած ԱՏԳ ԱԱ-ում ապրանքային դիրքի փոփոխությամբ, թեկուզև առաջին 4 նշաններից որևէ մեկի մակարդակով, բ) անհրաժեշտ պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարմամբ, որոնք բավարար են, որ ապրանքը համարվի ծագած այն երկրից, որտեղ այդ գործողությունները տեղի են ունեցել, գ) ադվալորային մասնաբաժնի կանոնով, երբ օգտագործվող նյութերի արժեքը կամ ավելացված արժեքը վերջնական արտադրանքի գնի մեջ հասնում են ամրագրված տոկոսային մասին:

Բավարար մշակման/վերամշակման հիմնական չափանիշն է ԱՏԳ ԱԱ-ում ապրանքային դիրքի փոփոխությունը թեկուզև առաջին 4 նշաններից որևէ մեկի մակարդակով. այն կիրառվում է բոլոր ապրանքների նկատմամբ, բացառությամբ այն ապրանքների, որոնք ընդգրկված են պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների ցանկում, որոնք կատարելիս ապրանքը համարվում է ծագած այն երկրից, որտեղ դրանք տեղի են ունեցել

Powered by eRegulations ©, a content management system developed by UNCTAD's Business Facilitation Program and licensed under Creative Commons License