Վճարներ( ver detalles ) |
Ժամկետ ( ver detalles ) |
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ |
||||
AMD
98500
|
|
|
Պետական տուրք | |
AMD
20,000
Անշարժ գույքի նկատմամաբ իրավունքի պետական գրանցման տուրք
|
|
կամ
AMD
40,000
200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների դեպքում
|
|
կամ
AMD
1,000
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում
|
|
Պետական գրանցման ծառայությունների մատուցման համար գանձվող վճար | |
AMD
25,000
Պետական գրանցման ծառայության վճար
|
|
կամ
AMD
2,000
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում
|
|
Միասնական տեղեկանքի համար նախատեսված վճար | |
AMD
10,000
Միասնական տեղեկանք տրամադրելու համար վճար
|
|
կամ
AMD
500
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում
|
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը։
Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով, որի դեպքում սույն օրենքով սահմանված վճարները բազմապատկվում են հետևյալ գործակիցներով.
1) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երկու գործակցով.
2) պետական գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, պետական գրանցում կատարելու դեպքում` երեք գործակցով.
3) որպես առանձին անշարժ գույքի միավոր գրանցված գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, պետական գրանցում կատարելու դեպքում` վեց գործակցով:
Անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձևով) տրամադրվում է դրա համար դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը.
Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 2-րդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:
Դիմողի ցանկությամբ գրանցված անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկատվությունը (այդ թվում` միասնական տեղեկանքի ձևով) կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով: