Ամփոփ տեղեկատվություն print

Նախադիտել և տպել

Propiedades

Քայլեր (8) arrow_drop_up arrow_drop_down
Ստուգել ապրանքային նշանի առկայությունը expand_more expand_less
Կատարել հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված վճարումները  (1) expand_more expand_less
Ներկայացնել հայտ ապրանքային նշամնի գրանցման համար  (4) expand_more expand_less
Կատարել ապրանքային նշանի գրանցման համար սահմանված վճարումը  (1) expand_more expand_less
Ստանալ ապրանքային նշանի գրանցման վկայագիր  (2) expand_more expand_less

3
Ստանալ ծանուցում հայտի վերաբերյալ
(last modified: 25/02/2020)

Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ

5 օր  -  15 օր

Կոնտակտային տվյալներ

Պատասխանատու կառույց

ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն

Կառավարական տուն, 3, Հանրապետության փողոց, Երևան 0010
Հեռ.: +374 11 597534
էլ. փոստ: armpat@aipa.am
Կայք: https://www.aipa.am/hy/
Ուղղություններ: Google maps

Պատասխանատու բաժին

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին

ԵՐԿ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ԵՐՔ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՉՐՔ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՀՆԳ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՈՒԲԹ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00

Պատասխանատու անձ

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի աշխատակից

Ակնկալվող արդյունք

Որոշում (Հայտի հրապարակում և փորձաքնն.)

Ժամկետ

համապատասխան ընդունված հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, որտեղ զետեղում է հայտի համարը և ներկայացման թվականը, հայտատուի անունը, ազգանունը կամ անվանումը և գտնվելու վայրը, հայտարկված ապրանքային նշանի պատկերը և այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկված է ապրանքային նշանի գրանցումը։
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ: Նվազագույնը   5 օր - Առավելագույնը   15 օր

Իրավական հիմք

1. ՀՀ օրենքը «Ապրանքային նշանների մասին» (ENG)
ՀՀ օրենքը «Ապրանքային նշանների մասին» (ENG)
2. ՀՀ օրենքը «Ապրանքային նշանների մասին» (ARM)
ՀՀ օրենքը «Ապրանքային նշանների մասին» (ARM)
3. ՀՀ կառավարության 10 օգոստոսի 2017 թվականի N 1017-Ն որոշում
ՀՀ կառավարության 10 օգոստոսի 2017 թվականի N 1017-Ն որոշում

Լրացուցիչ տեղեկատվություն

Ներկայացված նյութերը որպես հայտ քննարկելու եւ այն ներկայացնելու թվականը սահմանելու նպատակով՝ դրանք ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում գործակալությունն ստուգում է դրանց համապատասխանությունն և սահմանում է հայտը ներկայացնելու թվականը։

հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պետական լիազոր մարմինը՝

1) գրանցում է հայտը՝ դրան տալով հերթական համար, և տեղեկությունները մուտքագրում է ապրանքային նշանների հայտերի հիմնապաշար.

2) կառավարության սահմանած կարգով անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի փաստաթղթերի և դրանց ներկայացման պայմանների համապատասխանությունը։

Նախնական փորձաքննության արդյունքում գործակալությունը որոշում է ընդունում հայտը հրապարակելու և ըստ էության փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Գործակալությունը նշված որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հայտատուին՝ հայտնելով նաեւ հայտի համարը եւ այն ներկայացնելու թվականը։

Նախնական փորձաքննության ընթացքում գործակալությունն ստուգում է հայտի, դրան կցված փաստաթղթերի եւ դրանք ներկայացնելու պայմանների համապատասխանությունն օրենքով եւ սույն կարգով սահմանված պահանջներին։

Հայտի քննարկման ցանկացած փուլում, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, հայտատուն կարող է դիմում ներկայացնել հայտում փոփոխություններ կատարելու մասին, որոնք պայմանավորված են հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) և (կամ) գտնվելու վայրը ճշգրտելու, ձևակերպումները հստակեցնելու կամ վրիպակները վերացնելու անհրաժեշտությամբ, պայմանով, որ դրանք էապես չեն փոխում հայտարկված ապրանքային նշանի պատկերը և հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը։

Աջակցություն խնդրի դեպքում: ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն

Պատասխանատու կառույց

ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն

Կառավարական տուն, 3, Հանրապետության փողոց, Երևան 0010
Հեռ.: +374 11 597534
էլ. փոստ: armpat@aipa.am
Կայք: https://www.aipa.am/hy/
Ուղղություններ: Google maps

Պատասխանատու բաժին

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին

ԵՐԿ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ԵՐՔ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՉՐՔ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՀՆԳ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00
ՈՒԲԹ: 09:00 - 13:00, 14:00 - 18:00

Պատասխանատու անձ

Լուսինե Մանուկյան

Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժնի պետ
Հեռ.: (+374) 11 597-533
էլ. փոստ: trademark@aipa.am
Powered by eRegulations ©, a content management system developed by UNCTAD's Business Facilitation Program and licensed under Creative Commons License