Այս քայլի համար կարող եք դիմել առցանց
language Դիմել առցանց
Մեկ արտադրող կարող է ունենալ բազմաթիվ ապրանքային նշան- ներ։ Կախված իր բրենդային ռազմավարությունից` արտադրողն ինքն է որոշում՝ տարբեր արտադրանքների համար օգտագործել նույն ապրանքային նշանը, թե տարբեր ապրանքային նշաններ։
Ստուգեք որ Ձեր ապրանքային նշանը նույնը չէ կամ շփոթելու աստիճան նման չէ առկա ապրանքային նշաններին: Կատարեք որոնում Մտավոր սեփականության գործակալության կայքի «Ապրանքային նշաններ» բաժնի «Որոնում» ենթաբաժնում: Հղում՝ «ՈՐՈՆՈՒՄ»
Ապրանքային նշանի ընդունելի ձևեր են համարվում բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, և ձայնային ազդանշանները։