Գործադրվել են լավագույն ջանքերը, որպեսզի սույն վեբկայքում հրապարակված տվյալները եւ նյութերն արտացոլեն փաստացի գործող վարչական նորմերն ու ընթացակարգերը։
Այդուամենայնիվ, սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում տեղեկությունների ճշգրտության համար եւ բացահայտորեն հրաժարվում են ցանկացած պատասխանատվությունից այնպիսի վնասների համար, որոնք կարող են ծագել սույն վեբկայքում տեղադրված տեղեկություններից օգտվելու կամ հենց վեբկայքից օգտվելու հետեւանքով։ Վեբկայքում տեղադրված են հղումներ այլ կայքէջերի, որոնց համար սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում։
Օգտվելով սույն վեբկայքից՝ օգտատերը սույն վեբկայքում հիշատակված բոլոր կառույցներին օժտում է պատասխանատվությունից ամենալիարժեք եւ անվերադարձ հրաժարմամբ՝ նրանց ազատելով բացարձակապես ցանկացած տեսակի պատասխանատվությունից, եւ համաձայնում է զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայցից։
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/procedure/11/step/62?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/EmbedSearch?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Ժամկետ ( ver detalles ) |
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ |
||||
|
|
ԵՐԿ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 10:00 - 14:00, 15:00 - 18:00 |
Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է կա՛մ ձեռնարկատիրական գործունեություն ծավալել Հայաստանում, կա՛մ աշխատանքային թույլտվություն ունենալ։ Եթե հանդիսանում եք օտարերկրյա կապիտալ ունեցող առևտրային ընկերության հիմնադիր, տնօրեն կամ լիազոր ներկայացուցիչ, ապա ձեզ հարկավոր չէ աշխատանքի թույլտվություն և դուք կարող եք առանց թույլտվության անցնել աշխատանքի Հայաստանում գտնվելու ընթացքում: Այլ դեպքերում օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են աշխատանքային թույլտվություն ունենալ՝ Հայաստանում բնկավելու, աշխատելու և կացության կարգավիճակ ձեռք բերելու համար։
Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`
- Հայաստանի Հանրապետության մշտական և հատուկ կացության կարգավիճակ ունեցողները
- Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները
- օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով
- օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները.
- օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` առանձին մասնագիտություններով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները
- օրենքով նախատեսված այլ դեպքեր
Համաձայն ՀՀ Կառավարության N 493-Ն որոշման, եթե օտարերկրյա աշխատողը չի համապատասխանում «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բացառություններից որևէ մեկին, ապա գործատուն պետք է ձեք բերի աշխատանքի թույլտվություն այդպիսի աշխատողի համար: Ըստ սահմանված կարգի ՝ գործատուները պետք է առաջին հերթին դիմեն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն ՝ թափուր պաշտոնը ՀՀ քաղաքացիով լրացնելու համար: Եթե նախարարությունը չի առաջարկում պաշտոնի համար հարմար թեկնածու կամ գործատուն հրաժարվում է առաջարկված թեկնածուից, գործատուն կարող է դիմել նախարարություն `օտարերկրյա քաղաքացու համար աշխատանքի թույլտվությունը ստանալու համար: Ընդհանուր առմամբ, աշխատանքի թույլտվություն ստանալը ընթացակարգը տևում է 10-15 աշխատանքային օր:
ԵՐԿ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 14:00, 15:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 10:00 - 14:00, 15:00 - 18:00 |