Գործադրվել են լավագույն ջանքերը, որպեսզի սույն վեբկայքում հրապարակված տվյալները եւ նյութերն արտացոլեն փաստացի գործող վարչական նորմերն ու ընթացակարգերը։
Այդուամենայնիվ, սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում տեղեկությունների ճշգրտության համար եւ բացահայտորեն հրաժարվում են ցանկացած պատասխանատվությունից այնպիսի վնասների համար, որոնք կարող են ծագել սույն վեբկայքում տեղադրված տեղեկություններից օգտվելու կամ հենց վեբկայքից օգտվելու հետեւանքով։ Վեբկայքում տեղադրված են հղումներ այլ կայքէջերի, որոնց համար սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում։
Օգտվելով սույն վեբկայքից՝ օգտատերը սույն վեբկայքում հիշատակված բոլոր կառույցներին օժտում է պատասխանատվությունից ամենալիարժեք եւ անվերադարձ հրաժարմամբ՝ նրանց ազատելով բացարձակապես ցանկացած տեսակի պատասխանատվությունից, եւ համաձայնում է զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայցից։
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/procedure/30/step/151?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/EmbedSearch?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Ժամկետ ( ver detalles ) |
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ |
||||
|
|
Էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքումը տեղի է ունենում միևնույն ժամանակ:
Դիմողը պայմանագիրը սահմանված կարգով ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում, դրան համաձայն լինելու դեպքում իր կողմից ստորագրված պայմանագրի մեկ օրինակը ներկայացնում է մատակարարին։
Դիմումին անհրաժեշտ է կցել ՝
1)
ա) ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, գտնվելու վայրը, սպառման համակարգի միացման հասցեն, անձնագիրը (պատճենահանելուց հետո վերադարձվում է բաժանորդին),
բ) կազմակերպության դեպքում՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, սպառման համակարգի միացման հասցեն,
2) պահանջվող հզորությունը, լարման մակարդակը, միացման եւ սպառման տեսակը, ինչպես նաև` Դիմողի հայեցողությամբ, պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին պահանջը,
3) 0.4 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում` տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը, սպառման տեսակը։
4) էլեկտրամատակարարման ենթակա տարածքի (շենքի, շինության, հողամասի) նկատմամբ իր իրավունքները հաստատող փաստաթղթերը:
Մատակարարը սահմանված ժամկետներում `
1) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման շինարարական աշխատանքները, տեղադրում հաշվառքի սարքը և ծանուցում Դիմող անձին.
համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 0,22 և 0,4 կՎ լարմամբ սպառման համակարգի կամ 6 կՎ և բարձր լարմամբ, կամ կառուցվող բազմաբնակարան շենքի, կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման դիմում ներկայացվելու դեպքում, կամ եթե ներկայացված դիմումը վերաբերում է սպառման համակարգի պահուստային սնուցման ապահովմանը (այսուհետ՝ բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքեր), մատակարարը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`
ա. մշակում է տեխնիկական պայմաններն ու (կամ) էլեկտրամատակարարման ուղեգիծը և համաձայնեցնում Դիմող անձի հետ.
բ. Դիմող անձին է ներկայացնում սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կամ Միացման պայմանագիր կնքելու առաջարկ` իր կողմից ստորագրված պայմանագրի 2 օրինակի հետ միասին։