Գործադրվել են լավագույն ջանքերը, որպեսզի սույն վեբկայքում հրապարակված տվյալները եւ նյութերն արտացոլեն փաստացի գործող վարչական նորմերն ու ընթացակարգերը։
Այդուամենայնիվ, սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում տեղեկությունների ճշգրտության համար եւ բացահայտորեն հրաժարվում են ցանկացած պատասխանատվությունից այնպիսի վնասների համար, որոնք կարող են ծագել սույն վեբկայքում տեղադրված տեղեկություններից օգտվելու կամ հենց վեբկայքից օգտվելու հետեւանքով։ Վեբկայքում տեղադրված են հղումներ այլ կայքէջերի, որոնց համար սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում։
Օգտվելով սույն վեբկայքից՝ օգտատերը սույն վեբկայքում հիշատակված բոլոր կառույցներին օժտում է պատասխանատվությունից ամենալիարժեք եւ անվերադարձ հրաժարմամբ՝ նրանց ազատելով բացարձակապես ցանկացած տեսակի պատասխանատվությունից, եւ համաձայնում է զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայցից։
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/procedure/28/step/127?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/EmbedSearch?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Ժամկետ ( ver detalles ) |
Մինչև հաջորդ քայլը սպասելու ժամկետ |
||||
|
|
ԵՐԿ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 09:00 - 13:00, 14:00 - 18:00 |
Մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում՝ հայտի ընդունման օրվանից.
II կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում
III կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում
IV կատեգորիայի օբյեկտների համար 20-օրյա ժամկետում
Մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ հայտի ընդունման օրվանից.
II կատեգորիայի օբյեկտների համար 5-օրյա ժամկետում
III կատեգորիայի օբյեկտների համար 10-օրյա ժամկետում
IV կատեգորիայի օբյեկտների համար 15-օրյա ժամկետում
Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են նախագծային փաստաթղթերի մշակման համար եև պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:
Կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, ժամկետները և դրանց հետ փոխկապակցված գործառույթներն ունեն որոշակի տարբերություն՝ կախված կառուցվող օբյեկտի ռիսկայնության աստիճանից:
Շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ կատեգորիաների:
I կատեգորիա. ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ (շինարարության թույլտվություն չպահանջող)
Ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների:
II կատեգորիա. միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
Միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում այն փոքրածավալ շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով:
III կատեգորիա. միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքում բնութագրող ցուցանիշներ ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:
IV կատեգորիա. բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության` ներառյալ օրենքով սահմանված պետական լիազորված մարմինների փորձաքննությունները կամ մասնագիտական եզրակացությունները:
V կատեգորիա. բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ
Բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության) օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության և որոնց կառուցապատման թույլտվությունների տրամադրման պայմանները և ժամկետները յուրաքանչյուր առանձին դեպքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿ
ԵՐԿ: | 09:00 - 18:00 |
ԵՐՔ: | 09:00 - 18:00 |
ՉՐՔ: | 09:00 - 18:00 |
ՀՆԳ: | 09:00 - 18:00 |
ՈՒԲԹ: | 09:00 - 18:00 |
ՇԲԹ: | 09:00 - 18:00 |
ԿՐԿ: | 09:00 - 18:00 |