Գործադրվել են լավագույն ջանքերը, որպեսզի սույն վեբկայքում հրապարակված տվյալները եւ նյութերն արտացոլեն փաստացի գործող վարչական նորմերն ու ընթացակարգերը։
Այդուամենայնիվ, սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում տեղեկությունների ճշգրտության համար եւ բացահայտորեն հրաժարվում են ցանկացած պատասխանատվությունից այնպիսի վնասների համար, որոնք կարող են ծագել սույն վեբկայքում տեղադրված տեղեկություններից օգտվելու կամ հենց վեբկայքից օգտվելու հետեւանքով։ Վեբկայքում տեղադրված են հղումներ այլ կայքէջերի, որոնց համար սույն վեբկայքում հիշատակված կառույցները պատասխանատվություն չեն կրում։
Օգտվելով սույն վեբկայքից՝ օգտատերը սույն վեբկայքում հիշատակված բոլոր կառույցներին օժտում է պատասխանատվությունից ամենալիարժեք եւ անվերադարձ հրաժարմամբ՝ նրանց ազատելով բացարձակապես ցանկացած տեսակի պատասխանատվությունից, եւ համաձայնում է զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հայցից։
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/procedure/23/step/136?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Please copy/paste the following html code inside your page:
<iframe style="height: 100%; border:none; width: 100%;min-height: 400px;" src="https://armenia.eregulations.org/EmbedSearch?l=hy&embed=true&includeSearch=true"></iframe>
Ազատ տնտեսական գոտում հարկային և մաքսային փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:
Ազատ տնտեսական գոտում պետության կողմից մատուցվող ծառայություններն իրականացվում են կառավարության սահմանած` պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով: Պետական ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող համապատասխան պետական մարմիններն ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են ունենալ ստորաբաժանումներ:
Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացնում են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները: Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողներն ստանում են վկայական:
ԱՏԳ կազմակերպչի կողմից հայտատուին տրամադրվում է տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ, որի հիման վրա էլ հայտատուն դիմում է ներկայացնում լիազոր մարմին։
Հայաստանի Հանրապետությունում գործող ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար ստուգեք ներքևում տեղադրված հղումները.
«ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ - http://www.fez.am
«ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ - http://www.meridianfez.com
«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ - http://mineconomy.am/en/360
«ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ - https://ecos.am